Բռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը պարտվեց, Հայաստանի թիմը համաձայն չէ եւ չի իջնում ռինգից. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը պարտվեց, Հայաստանի թիմը համաձայն չէ եւ չի իջնում ռինգից. ՏԵՍԱՆՅՈՒԹ



Երեւանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը մենամարտեց Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռայեսի հետ։ Մրցավարները հաղթանակը շնորհեցին Իսպանիայի թիմի անդամին։



Առաջին ռաունդում 4։1 հաշվով հաղթեց Նարեկ Մանասյանը, երկրորդ ռաունդում իսպանացի մարզիկը նկատողություն ստացավ եւ զրկվեց միավորից, սակայն հաղթանակը շնորհվեց նրան՝ 4։1։ Երրորդ ռաունդում Իսպանիայի ներկայացուցիչը հաղթեց 5։0 հաշվով։

Հայաստանի թիմը համաձայն չէ մրցավարների որոշման հետ եւ չի իջնում ռինգից՝ սպառնալով բոյկոտել առաջնության վերջին օրը։


Բողոքին միացել է նաեւ Ուկրաինայի թիմը, որը նույնպես համաձայն չէ նախորդ մենամարտերում իր ներկայացուցիչների հետ կապված մրցավարական որոշումների հետ։