Հայաստանի տպավորիչ հաղթանակներն ու ցավալի պարտությունները ԵԱ-ում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի տպավորիչ հաղթանակներն ու ցավալի պարտությունները ԵԱ-ում


NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի մասին պատմող #SportLifeVLOG նախագիծը: Հերթական թողարկումը նվիրված է առաջին անգամ Հայաստանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը:

#SportLifeVLOG-ի հերթական թողարկումը նվիրված է Երեւանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տպավորիչ հաղթանակներին եւ ցավալի պարտություններին:

Հաղորդման հեղինակ Լուսինե Շահբազյանն անդրադառնում է անցած մրցումային 5 օրերի ընթացքում տեղի ունեցած գլխավոր իրադարձություններին, ամփոփում արդյունքները, ներկայացնում հետաքրքիր դրվագներ, երկրպագուներով լի տրիբունաներ, նոկդաուններ, ժամանակից շուտ փայլուն հաղթանակներ, ցավալի պարտություններ, մրցավարների որոշումների հետ անհամաձայն հանդիսատես, հայ-թուրքական դիմակայություն, բռնցքամարտիկների մեկնաբանություններ:

13 բռնցքամարտիկով Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչներ են հասել Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) Նարեկ Մանասյանը (92 կգ):

1/8-րդ եզրափակիչ հասած աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը տեխնիկական պարտություն կրեց, ռինգի մրցավարը առաջին ռաունդում կանգնեցրեց մենամարտը:

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցում էին նաեւ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), որոնք լքել են պայքարը:
 

Մայիսի 28-ը հանգստի օր է: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 29-ին, եզրափակիչները՝ 30-ին: