Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ, որդու և դստեր հետ հետևել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ, որդու և դստեր հետ հետևել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, որդու և դստեր հետ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ ընթանում է Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը:

Վարչապետն ընտանիքի հետ տրիբունայից հետևել է Հայաստանի հավաքականի անդամների՝ Արթուր Բազեյանի և Հովհաննես Բաչկովի կիեսաեզրափակիչ փուլի մենամարտերին:

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները հաղթանակներ են տոնել և դուրս եկել եզրափակիչ, որի մենամարտերը տեղի են ունենալու մայիսի 30-ին: