«Որոշել եմ թողարկել ստեղծագործություններ կիթառային նվագակցությամբ, իսկ այդ գործիքը պահանջարկ ունի»․ կիթառահար Լևոն Սիմոնյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Որոշել եմ թողարկել ստեղծագործություններ կիթառային նվագակցությամբ, իսկ այդ գործիքը պահանջարկ ունի»․ կիթառահար Լևոն Սիմոնյան




Կիթառահար Լևոն Սիմոնյանը կարծում է, որ երաժշտությամբ ասելքին ավելի հեշտ է տեղ հասցնել, իսկ կիթառը միշտ արդիական է լինելու, և հենց այդ ուղղությամբ էլ աշխատում է ինքը։

-Պարոն Սիմոնյան, հայտնի է, որ Դուք հանդես եք եկել մի քանի նվագախմբերում, համագործակցել տեղի ու արտերկրի արտիստների հետ: Այժմ որտեղ եք, ի՞նչ եք անում, համարու՞մ եք, որ շարունակում եք մնալ պահանջված։

–Այժմ նվագում եմ երկու պետական նվագախմբերում՝ կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ղեկավարած Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ և Արմեն Հյուսնունցի՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբերում: Ավարտել եմ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կուլտուրայի բաժինը՝ ստանալով «էստրադային և փողային նվագախմբի ղեկավար» մասնագիտացումը։ Բայց մասնագիտությամբ չեմ շարունակել, այլ ընտրել եմ կիթառահարի ուղղին: Խիտ աշխատանքային գրաֆիկը, տարբեր մարդկանց հետ աշխատելն ու հրավերները երևի ապացույցն են այն բանի, որ պահանջակ կա և իմ հետ աշխատելու շատ ցանկություն։

–Կթվարկեք՝ ովքե՞ր են, ո՞ւմ հետ եք աշխատում, ինչպես է Հայաստանում ստացվում համագործակցության առաջարկները։

–Անուններ չթվարկեմ, սակայն նրանք հայկական շոու բիզնեսի հայտնի դեմքերն են, որոնց հետ մեկնում եմ համերգային շրջագայությունների։ Օրինակ՝ Birds- խմբի կազմով 2016թ. Վրաստանում մասնակցել եմ «Կովկաս ջազ», «Երևան ջազ», այս տարի էլ Հայասանի սիմֆոնիկ նվագախմբի հետ մասնակցել ենք «Դուբայ էքսպո 2020»-ի «Հայաստանի օրեր»–ին, Հայաստանի «Ջազ» նվագախմբի հետ էլ նախորդ տարի մասնակցել ենք Ever Jazz փառատոնին։ Համագործակցել եմ նաև Իրանում մեծ ճանաչում ունեցող երգչուհի Լեյլա Ֆարուհարի հետ, հանրահայտ երգիչ Դարիուշի հետ: Աշխատել եմ նաև Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» նախագծում, որն, ի դեպ, տվյալ ժամանակահատվածում տարվա լավագույն հաղորդում ճանաչվեց։ Աշխատել եմ նաև «Արմենիա» հեռուստաընկերության «Հայաստանի ձայնը», «Մենք մերոնցով» նախագծերում։ Այս պահին պատարստվում եմ թողարկել CD, որտեղ ընդգրկվելու են բացառապես իմ ստեղծագործությունները: Իսկ հունիսի 18-ին Birds խմբի հետ Եկատիրինբուրգում մասնակցելու եմ Ever Jazz փառատոնին:

Պետական միջոցառումների ևս մասնակցում ենք․ անցած հունվարին «Ջազ» նվագախմբի փոքր կազմով մասնակցեցինք Հայաստան–Ուկրաինա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30–ամյակին նվիրված միջոցառմանը։ Hayway բենդի հետ մասնակցել ենք տարբեր միջոցառումների ու արժանացել բազմիաթիվ մրցանակների։

–Իսկ ինչո՞ւ կիթառ, ինչո՞ւ եք ընտրել այս գործիքը։

–Գիտեք, ըստ իս, կիթառը լրացուցիչ մեղեդայնություն է տալիս գործին, սա չհնացող երաժշտական գործիք է, պետք է չանտեսել այս գործիքը, այդ պատճառով է, որ ես որոշել եմ թողարկել ստեղծագործություններ կիթառային նվագակցությամբ։