Աղբյուր. Ֆրանսիական գրանդը կապ է հաստատել Սպերցյանի ներկայացուցիչների հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աղբյուր. Ֆրանսիական գրանդը կապ է հաստատել Սպերցյանի ներկայացուցիչների հետ




«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի Լիգա 1-ում՝ հայտնում է Transfermarkt-ը։

Աղբյուրի համաձայն՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին ցանկանում են իրենց կազմում տեսնել «Մարսելն» ու «Մոնակոն»: Մոնեգասկների ղեկավարությունն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հնարավոր տեղափոխությունը:

21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 մլն եվրո։

Ավարտված մրցաշրջանում 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։