Թուրքական սերիալների աստղն ամուսնացել է հայի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թուրքական սերիալների աստղն ամուսնացել է հայի հետ




Թրքուհի հանրահայտ դերասանուհի Սոնգուլ Օդենն ամուսնացել է հայ գործարարի հետ։ Նրա ընտրյալը թուրքական հողում ծնված ու այնտեղ էլ բնակվող հայ Արման Պճաքչյանն է կամ Պչաքչին։ «Գիումիուշ» հեռուստասերիալի աստղն Արմանի հետ շուրջ չորս տարի ընկերություն է արել և օրերս ամուսնացել։



Արմանը փառահեղ արմատներ ունի։ Նա Ստամբուլի հոգևորական Տեր Զավեն քահանա Պչաքճյանի որդին է։ Արմանը գործարար է և աշխատում է զարմիկի՝ աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Պճաքչիի հետ։



Գեղեցկուհի հարսնացուն քառասունմեկ տարեկան է։ Սերիալների անքննարկելի աստղ Սոնգուլը 2005-ից կրում է երազների թագուհու կոչումը։



Իրապես, չնաշխարհիկ գեղեցկություն ունի, առավել ևս հարսանեկան զգեստով։



Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Բեշիկթաշի սովորական ամուսնությունների բաժնում:



Անչափ համեստ ու նեղ շրջանակով է կայացել ամենը։ Սոնգուլը երկար շքեղ զգեստ էր ընտրել՝ մազակալներով և երկար գեղեցիկ քողով։

Արմանը համահունչ կոստյում էր կրում։