Լրահոս

Դի Մարցիո. «Ինտերը» բանավոր համաձայնության է եկել Մխիթարյանի հետ




Միլանի «Ինտերը» բանավոր համաձայնության է եկել «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ՝ տեղեկացնում է հեղինակավոր ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն:

Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնում է, որ միլանցիները տեղեկացրել են «գայլերին», որ նրանք պաշտոնական բանակցություններ են վարում Հենրիխի հետ՝ տրանսֆերը ձևակերպելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ներաձուրիները» 2 տարվա պայմանագիր կկնքեն Հայաստանի հավաքականի նախկին ավագի հետ:

33-ամյա Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում