Բռնցքամարտի ԵԱ. Եզրափակիչ փուլ. ՈՒՂԻՂ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բռնցքամարտի ԵԱ. Եզրափակիչ փուլ. ՈՒՂԻՂ



Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս պահին ընթանում է  բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերը:

Մենամարտի ուղիղ եթերը դիտեք այստեղ:

13 քաշային կարգերում Հայաստանն ունի երեք քաշային կարգերում ոսկու համար պայքարող բռնցքամարտիկներ: Ամենաշատ մասնակից եզրափակիչում ունեն Վրաստանը և Իսպանիան` 4-ական բռնցքամարտիկ:

Հայաստանի հավաքականի կազմում Արթուր Բազեյանը 57 կգ քաշային կարգի եզրափակիչում կմրցի Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուռոյի հետ:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովի մրցակիցը եզրափակիչում Ֆրանսիայից Լունես Մահրաուին է:

Իսկ 86 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանի հակառակորդը Վրաստանից Գեորգի Կուշինաշվիլին է: