«Երևան-2022»-ի բոլոր մեդալները. Հայաստանը 5-րդն է Եվրոպայում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Երևան-2022»-ի բոլոր մեդալները. Հայաստանը 5-րդն է Եվրոպայում




Հայաստանի հավաքականը 5-րդ տեղն է գրավել Երևանում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում։

Մեր երկրի հաշվին գրանցվել է 1 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ։ Առավելագույն քանակության ոսկե պարգև ունի Վրաստանը, իսկ ամենից շատ մրցանակակիր՝ Իտալիան։

Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի հաղորդմամբ՝ Բելգիան իր առաջին մեդալն է նվաճել (1 ոսկե պարգև) 1955 թվականից ի վեր, իսկ Ավստրիան (1 բրոնզե մեդալ) վերջին անգամ այս մարզաձևի Եվրոպայի առաջնության մրցանակակիր էր ունեցել 1975-ին։

Ընդհանուր առմամբ՝ Երևանում պարգևատրվել է 20 երկրի ներկայացուցիչ։ Խաղարկվել է 52 մեդալ, որի համար պայքարել է 39 երկրի 219 բռնցքամարտիկ։ Պատմության մեջ առաջին անգամ եվրոպական ստուգատեսն անցկացվեց 13 քաշային կարգում։

ՄԵԴԱԼԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՀ/հ Երկիր Ո Ա Բ Ը

1. Վրաստան 3 1 0 4
2. Սերբիա 2 0 0 2
3. Իսպանիա 1 3 1 5
4. Անգլիա 1 2 2 5
5. Հայաստան 1 2 1 4
6. Իտալիա 1 1 5 7
7. Իռլանդիա 1 1 0 2
8. Ֆրանսիա 1 1 0 2
9. Գերմանիա 1 0 1 2
10. Բելգիա 1 0 0 1
11. Բուլղարիա 0 1 2 3
12. Ուելս 0 1 1 2
13. Ուկրաինա 0 0 4 4
14. Լեհաստան 0 0 2 2
15. Հունգարիա 0 0 2 2
16. Ավստրիա 0 0 1 1
17. Մոլդովա 0 0 1 1
18. Շոտլանդիա 0 0 1 1
19. Խորվաթիա 0 0 1 1
20. Ռումինիա 0 0 1 1