Երկարամյա վեճից հետո Մեգան Մարքլը որոշել է հաշտվել հոր հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երկարամյա վեճից հետո Մեգան Մարքլը որոշել է հաշտվել հոր հետ




Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, երկարամյա վեճից հետո մտադիր է վերակագնել հարաբերությունները հոր՝ Թոմաս Մարքլի հետ հարաբերությունները։ Նա որոշել է հաշտվել հոր հետ, երբ իմացել է, որ նա կաթված է ունեցել, գրում է Daily Mirror-ը։

«Անկախ նրանց օտարացումից՝ Մեգանն անհանգստացած է։ Նա միջոց է փնտրում հոր հետ կապ հաստատելու համար, որ մյուս հարազատները չիմանան այդ մասին եւ չխառնվեն»,- հայտնել է պարբերականի աղբյուրը։ Նա հավելել է, որ արքայազն Հարիի կինը չի ցանկանում շփվել խորթ եղբայրների ու քույրերի հետ նրանց սկանդալային բնավորության պատճառով։

«Մեգանը ցանկանում է, որ ամեն ինչ գաղտնի լինի։ Որ չլինի ոչ մի կապ Netflix-ով նրա նոր շոուի հետ, չլինեն լուսանկարներ ու ցուցումներ պապարացիների համար»,- եզրափակել է աղբյուրը։

Հոր վիճակի վատթարացման դեպքում Մարքլի ներկայությունը թագուհու պլատինե հոբելյանի տոնակատարությանը կարող է հարցականի տակ հայտնվել։ Հնարավոր է՝ նա ստիպված լինի ընդմիջել այցը Մեծ Բրիտանիա՝ նրա կողքին լինելու համար։

Թոմաս Մարքլը հիվանդանոցում է հայտնվել Եղիսաբեթ Երկրորդի կառավարման 70-ամյակի նախօրերին՝ Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ։ Նա կաթված է ունեցել, որը կապված էր ուղեղի աջ կիսագնդում թրոմբի հետ։


Լուսանկարը՝ Chris Jackson/Getty Image
Աղբյուրը՝ Lenta.ru