Ռոմանո. Մխիթարյանը տեղափոխվում է «Ինտեր»

Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի «Ինտերում»՝ հաղորդում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ հայ կիսապաշտպանը մերժել է «Ռոմայի»՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը։ Սպասվում է, որ 33-ամյա կիսապաշտպանը «ներաձուրիների» հետ երկու տարվա պայմանագիր կկնքի։
Մխիթարյանի՝ «Ռոմայից» «Ինտեր» տեղափոխվելու որոշումը պայմանավորված է Չեմպիոնների լիգայում հանդես գալու ցանկությամբ։
Գործարքի բոլոր մանրամասները համաձայնեցված են և առաջիկայում Մխիթարյանը բուժզննում կանցնի, որից հետո տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի։