Խոակին Կապառոսի հետխաղյա մամուլի ասուլիսը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Խոակին Կապառոսի հետխաղյա մամուլի ասուլիսը




Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանել է լրագրողների հարցերին Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 2-րդ տուրում Իռլանդիային հաղթելուց հետո:

-Իռլանդիայի հավաքականը տարբեր խաղակեսեր անցկացրեց. ո՞րն էր պատճառը:

«Խաղը տևում է 90 րոպե. առաջին կեսում թիմերը թարմ էին: Իռլանդիան վերահսկում էր գնդակը, սակայն 1 գոլային պահ ստեղծեց: Երկրորդ կեսում շտկումներ արեցինք, որի արդյունքում սկսինք ավելի շատ վերահսկել գնդակը: Կարող եմ ասել, որ Իռլանդիայի հավաքականը շատ լավ թիմ է»:

-Իռլանդիայի հավաքականի մարզիչն ասում էր, որ պետք է հաղթեն այս խաղում: Արդյո՞ք դա հարգանքի պակաս էր Հայաստանի ընտրանու նկատմամբ:

«Դա իր կարծիքն էր և իր թիմին մոտիվացնելու միջոց»:

-Համարու՞մ եք, որ տակտիկապես հաղթանակ տոնեցիք:

«Ֆուտբոլում կարևորն արդյունքն է. այլ բաների համար պետք չէ վիճել»:

-Այս հաղթանակը Հայաստանի ընտրանուն կրկին վերելքի ուղի կբերի՞:

«Ցանկացած խաղ նպաստում է թիմի աճին և առաջընթացին, սակայն 10 օրվա մեջ 4 հանդիպում անցկացնելը բարբարոսություն է. պետք է կարողանանք վերականգնել ֆուտբոլիստներին»:

-Նախորդ ընտրական փուլն էլ սկսեցինք հաղթանակով. ի՞նչ պետք է անենք այդ ոգևորությունը մինչև վերջ պահպանելու համար:

«Մեր թիմը պետք է հազար տոկոսով նվիրվի խաղին, իսկ դրա համար անհրաժեշտ է վերականգնել խաղացողներին: Բացի այդ, պետք է խուսափենք կարմիր և դեղին քարտերից: Այս հաղթանակը տոնեցինք թիմային աշխատանքի և մեծ մոտիվացիայի շնորհիվ: Վերջին ծանր պարտությունից հետո թիմը ցավ էր զգում, և ինձ համար հեշտ էր տղաներին մոտիվացնելը»:

-Ու՞մ կառանձնացնեիք թիմից.

«Ես կնշեի թիմին, նաև պահեստային նստարանին գտնվող տղաներին, որոնք մինչև վերջ աջակցում էին խաղըներներին: Շնորհավորում եմ նաև այն 4 ֆուտբոլիստին, որոնք դուրս էին մնացել հայտացուցակից:
\