Ծանրամարտի ԵԱ. Արսեն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալբանիայում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
109 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 371 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:
Պոկում վարժությունում Մարտիրոսյանը գլխավերևում պահեց 170 կիլոգրամանոց ծանրաձողը, հրման ժամանակ՝ 210:
Հիշեցնենք,որ այսօր Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել Սամվել Գասպարյանը:
Հունիսի 5-ին՝ 18։00-ին, պայքարի մեջ են մտնելու Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (109 կգ-ից բարձր)։