Սիրուշոյի նոր ֆոտոշարքը հղիության շրջանից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոյի նոր ֆոտոշարքը հղիության շրջանից




Երգչուհի Սիրուշոն սպասում է իր 3–րդ երեխային և այս շրջանում նա Հայաստանում չէ, այլ մեկնել է արտերկիր, որպեսզի այնտեղ լույս աշխարհ բերի երեխային։ Երգչուհին նոր լուսանկարների շարք է հրապարակել՝ կից գրելով․ 

««Պայքար»․ողջ պատմության ընթացքում հայերին ուղեկցող բառ ու ճակատագիր։ Պայքար երկիր չկորցնելու համար, հայ մնալու համար։ Հուսով եմ մեր սերունդը կկարողանա այնպես ապրել ու պայքարել, որ ապագա սերունդները պայքարեն միայն անձնական նպատակների ու երազանքների համար։ Որ երեխաներ ունենալիս մտահոգությունը լինի ոչ թե երկիր ունենալու հարցը,այլ այդ ապահով երկրում ուրախ երեխաներ մեծացնելը»։