Արքայազն Հարին և Մեգան Մարքլը՝ երկրորդ շարքում, թագուհին՝ տանը նստած․ ինչպես է անցել թագուհուն նվիրված պատմական արարողությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը՝ երկրորդ շարքում, թագուհին՝ տանը նստած․ ինչպես է անցել թագուհուն նվիրված պատմական արարողությունը




Արքայազն Հարին և Մեգան Մարքլն այսօր վերամիավորվել են բրիտանական թագավորական ընտանիքի մնացյալ անդամների հետ՝ ներկա գտնվելով Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում թագուհուն նվիրված պատմական արարողությանը, գրում է Daily Mail-ը։



Թագուհու գահակալության 70-ամյակին նվիրված արարողությանն արքայազն Չարլզը պաշտոնապես ներկայացրել է 96-ամյա միապետին, իսկ թագուհին իրեն նվիրված միջոցառմանը հետևել է Վինձորի պալատից՝ հեռուստացույցով։



Հիշեցնենք, որ Բուքինգհեմյան պալատի պաշտոնական էջը նախօրեին սոցցանցերում հայտարարություն էր հրապարակել, որ թագուհին չի կարողանա ներկա գտնվել այսօրվա տոնակատարությանը։ Նշվել էր, որ երեկվա հանդիսավոր շքերթի ժամանակ Նորին Մեծությունը որոշ «անհարմարություն է ունեցել»։



Արքայազն Հարին և Մեգան Մարքլը բրիտանական ընտանիքի հետ միասին միջոցառման են հայտնվել վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ։ Նրանք նստել են երկրորդ շարքում, այնինչ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը զբաղեցրել են առաջին շարքը։ Հիշեցնենք, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվել էին թագավորական լիազորություններից և տեղափոխվել ԱՄՆ բնակության։





Թագուհուն նվիրված եկեղեցական արարողությանը ներկա են եղել նաև քաղաքական դեմքեր՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը կնոջ հետ, նախկին վարչապետ Թոնի Բլեերը կնոջ հետ, Թերեզա Մեյը, Դևիդ Քեմերոնը, այլք։









Նորին Մեծության գահակալության 70-ամյակի առթիվ Մեծ Բրիտանիայում երեկ տեղի է ունեցել նաև հանդիսավոր շքերթ։ Թագավորական ընտանիքը հանդիսատեսին ողջունել է Բուքինգհեմյան պալատի պատշգամբից։