Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալբանիայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը դարձան արծաթե և բրոնզե մեդալակիրներ։
Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը 211 կգ արդյունքով արծաթե մեդալ նվաճեց, իսկ հրում վարժությունում՝ 240 կգ և երկամարտի 451 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։
Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը 210 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ նվաճեց իսկ հրում վարժությունում՝ 236 կգ և երկամարտի 446 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 462 կգ արդյունքով։