Գալուստ Սահակյանի թոռնուհին ամուսնացել է․ քավորը Կարեն Կարապետյանի որդին է

Այսօր Հայաստանի ամենաշքեղ ռեստորաններից մեկում կայացել է Գալուստ Սահակյանի թոռնուհիներից Ժակլին Սահակյանի հարսանյաց հանդեսը։
Գեղեցկուհի Ժակլինը Գալուստ Սահակյանի 2րդ թոռնուհին է:
Ժակլինն ամուսնացել է Հայկ անունով երիտասարդի հետ։Մեր ունեցած տեղեկությունների համաձային՝ զույգի քավորը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին է։Խնջույքի զսկբում իր կարևոր մաղթանքի խոսքն ասել է հենց Կարեն Կարապետյանը։
Երեկոն անցել է հայտնի հայ աստղերի ուղեկցությամբ։ Նրանց շարքերում են եղել Արման Հովհաննիսյանը, Սարոն, Մագան։
ավելենք, որ Գալուստ Սահակյանի մյուս թոռնուհին՝ Ժաննա Սահակյանը, և Սերժ Սարգսյանի արարողակարգի նախկին պետ Արմեն Գիչյանի որդին՝ Նարեկ Գիչյանը ամուսիններ են։
Զույգի շքեղ հարսանիքը տեղի է ունեցել հայ աստղերի և հայտնի հյուրերի մասնակցությամբ:
Նրանք սպասում են իրենց առաջնեկին։