Մահացել է «Դիպված» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Զավեն Հարությունյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է «Դիպված» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Զավեն Հարությունյանը




69 տարեկանում կյանքից հեռացել է «Դիպված» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Զավեն Հարությունյանը: Տեղեկությունը հայտնել է նրա որդին՝ Հրանտ Հարությունյանը:

Զավեն Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 3-ին, ժամը 18:00-ին, «Եդեմ» սգո սրահում: Հուղարկավորությունը՝ հունիսի 4-ին, ժամը 13:00-ին:

Զավեն Հարությունյանը ծնվել է 1952 թվականի սեպտեմբերի 29-ին, Երեւանում: 1969-1974 թվականներին սովորել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսերենի բաժնում: 2009 թվականից եղել է Երեւանի պետական համալսարանի ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ, դոցենտ։

2002 թվականին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հեղինակել եւ վարել է «Ակնթարթ» ծրագիրը։ 2003 թվականից «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեղինակել եւ վարել է «Դիպված» հաղորդաշարը։