Գոռ Սարգսյանը Հայաստանը կներկայացնի Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոռ Սարգսյանը Հայաստանը կներկայացնի Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում




Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Գոռ Սարգսյանը, որը բազմիցս հանդես է եկել մենապարերով, Հայաստանը կներկայացնի Ռուսաստանի պետական ակադեմիական մեծ թատրոնում կայանալիք Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում:


Օպերային թատրոնից հայտնում են, որ 2022-ին մրցույթը նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչի 95-ամյա հոբելյանին:

«Անչափ հպարտ ենք մասնակիցը դառնալու այս մեծ իրադարձությանը, իսկ մեր արտիստին մաղթում ենք հաջող ելույթ և հաղթանակ»,-ասվում է օպերային թատրոնի տարածած հաղորդագրության տեքստում:



Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված է նաև Օպերային թատրոնի պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը: