Խոակին Կապառոս. «Իռլանդիայի դեմ հանդիպումն արդեն անցյալում է, մենք պետք է կենտրոնանանք վաղվա խաղի վրա» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Խոակին Կապառոս. «Իռլանդիայի դեմ հանդիպումն արդեն անցյալում է, մենք պետք է կենտրոնանանք վաղվա խաղի վրա»



Շոտլանդիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 7-ին` Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

(հարցեր Արտակ Գրիգորյանին)

-Ձեր մտքերն ու սպասելիքները վաղվա խաղի հետ կապված:

Իհարկե մեզ վաղը դժվար հանդիպում է սպասվում, որովհետև ծանոթ ենք Շոտլանդիայի խաղին, դիտել ենք վերջին հանդիպումը Ուկրաինայի հետ: Մենք էլ լավ տրամադրությամբ ենք եկել, որովհետև հաղթել ենք Իռլանդիային: Հուսով եմ, որ վաղը շատ լավ հանդիպում կստացվի:

-Դուք արդեն նշեցիք Իռլանդիայի դեմ խաղը: Ի՞նչ կարող է Շոտլանդիան ակնկալել Հայաստանի հետ խաղից վաղը:

Վաղը կիմանանք, թե ինչ կարող է ակնկալել, բայց հուսով եմ, որ մենք շատ լավ հանդիպում կանցկացնենք ու բարձր տրամադրությամբ կհեռանանք այստեղից:

-Որքանո՞վ է թիմը առաջխաղացում ունեցել նախորդ տարվա համեմատ:

Մեր թիմը գնալով ավելի է կայունանում, այն ավելի է երիտասարդանում: Հուսով եմ, որ մեր նպատակները, առաջխաղացումը լավը կլինի և կսկսենք ավելի լավ ֆուտբոլ խաղալ ևուրախացնել մեր ազգին:

-Դուք արդեն 1 անգամ հիասթափեցրել եք շոտլանդական թիմի, երբ խաղացել եք «Սենթ Ջոնսթոնի» դեմ, այսինքն հաղթանակի փորձ ունեք: Արդյո՞ք ենթադրում եք, որ վաղը կարող է նույն պատկերը լինել:

Որպես ֆուտբոլիստ ես եկել եմ այստեղ, որ առնվազն չպարտվեմ: Ինչ վերաբերում է ակումբային խաղին,ապա 3 անգամ եղել եմ Շոտլանդիայում՝ առաջին անգամ խաղալով«Սենթ Ջոնսթոնի» դեմ, երկրորդ անգամ՝ «Սելթիկի», երրորդ անգամ՝ «Գլազգո Ռեյնջերսի» դեմ: 3 խաղերին էլ մասնակցել եմ: Շատ ուրախ կլինեմ, որ վաղվա խաղից հետո ևս բարձր տրամադրությամբ մեկնենք այստեղից:

(հարցեր Խոակին Կապառոսին)

-Ինչպիսի՞ խաղ եք ակնկալում՝ հաշվի առնելով Իռլանդիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը և խմբում այս պահին առաջատարի դիրքը զբաղեցնելու հանգամանքը:

Մրցաշարային աղյուսակին այս պահին պետք չէ ուշադրություն դարձնել: Իռլանդիայի հետ հանդիպումն արդեն անցյալում է: Մենք գիտակցում ենք, որ հանդիպելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ, որի ֆուտբոլիստները շատ մրցունակ են և հանդես են գալիս բարձրակարգ առաջնություններում: Այդ իսկ պատճառով էլ մենք պետք է բավականաչափ լավ հանդես գանք: Ամեն դեպքում մենք վստահում ենք մեր տղաներին և, բնականաբար, հուսով ենք, որ ամեն ինչ բավականին լավ կստացվի մեզ համար:

-Արդյո՞ք արդեն հասցրել եք վերլուծել Շոտլանդիայի խաղը և արդյո՞ք կան վտանգավոր ֆուտբոլիստներ Շոտլանդիայի հավաքականում, որոնց պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել:

Բոլորս էլ գիտակցում ենք այդ թիմի մակարդակը և բնականաբար գիտենք բոլոր ֆուտբոլիստներին: Ես կնշեի այս դեպքում ընդհանուր թիմի մրցունակությունը և թիմային խաղը:

-Շոտլանդիայի հավաքականը մեծ հիասթափություն ապրեց ՝ դուրս մնալով աշխարհի առաջնության փլեյ օֆֆ փուլից , արդյո՞ք ակնկալում եք շատ ավելի ուժեղ թիմ, որը նորովի մոտիվացված կլինի Հայաստանի հավաքականի դեմ խաղալու համար:

Միանշանակ վստահ եմ, որ այո: Մեր դեպքին նման է այս դեպքը, քանի որ մենք էլ ծանր հարված ստացանք Նորվեգիայի հավաքականից: Տղաները շատ էին սպասում Իռլանդիայի հետ հանդիպմանը՝ մեր երկրին և մեր երկրպագուներին ուրախություն պարգևելու համար:

-Արդյո՞ք շոտլանդացիների համար սխալ է Հայաստանի հավաքականի մասին դատել Նորվեգիայում կայացած հանդիպման արդյունքով՝ հաշվի առնելով հատկապես վերջին խաղը Իռլանդիայի հետ:

Սա այն հարցն է, որ ավելի շատ վերաբերում է Շոտլանդիայի հավաքականի մարզչին և ֆուտբոլիստներին:

-Արդյո՞ք Դուք հավատում եք, որ այնպիսի ֆուտբոլիստը, ինչպիսին Էդուարդ Սպերցյանն է, Հայաստանի հավաքականի ապագան է՝ հաշվի առնելով, որ հավաքականի կազմում շատ են երեսուննանց ֆուտբոլիստները:

Անկասկած այո: Բայց ոչ միայն Սպերցյանը, այլ նաև Արթուր Սերոբյանը, Վահան Բիչախչյանը, Ստյոպա Մկրտչյանը, որոնք ևս երիտասարդ են և կարող են համարվել հայկական ֆուտբոլի ապագան:

-Արդյո՞ք սա առաջին անգամ է, որ խաղում եք «Հեմփդեն Պարկում» և ի՞նչ փորձ եք ունեցել շոտլանդական թիմերի դեմ խաղալու:

Այո, նման փորձ ունեցել եմ և շատ հաճելի փորձ: Դա Հենրիկ Լարսոնի հրաժեշտի հանդիպումն էր: Ես այն ժամանակ «Սևիլյայի» գլխավոր մարզիչն էի և շատ տպավորված էի միջավայրով, որը կար այստեղ, այս ստադիոնում: Ֆուտբոլի սիրահարների համար դա իրոք հիանալի ներկայացում էր: