Լեոնիդ Ագուտինին եւ Անժելիկա Վարումին կարող են հեռացնել համերգներից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լեոնիդ Ագուտինին եւ Անժելիկա Վարումին կարող են հեռացնել համերգներից




Պետական դումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովն առաջարկել է Ռուսաստանում արգելել Լեոնիդ Ագուտինի եւ Անժելիկա Վարումի համերգները։ Պատճառն արտիստների մասնակցությունն է «U For Ukraine» բարեգործական համերգին։

Բացի Վարումից եւ Ագուտինից՝ համերգին մասնակցել են ուկրաինացի երաժիշտներ։ Բացի այդ՝ բեմ է բարփրացել ամերիկացի երաժիշտ Էլ Դի Մեոլան։ Դի Մեոլայի հետ նվագել է Լեոնիդ Ագուտինը։

««U For Ukraine» բարեգործական համերգի կազմակերպիչներն առանց արտիստների գիտության ցանկում երգ են ներառել, որի ձայնագրմանն Ագուտինն ու Անժելիկան մասնակցել են 2021թ․-ին»,- «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի հետ զրույցում պարզաբանել է Ագուտինի ներկայացուցիչը։