Կապառոս. «Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մեզնից» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կապառոս. «Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մեզնից»




Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում պարտվեց Շոտլանդիայի ընտրանուն (2-0) ։ Կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղյա մամուլի ասուլիսը։

- Կարո՞ղ եք ամփոփել այսօրվա խաղը և որքանո՞վ եք հիասթափված հանդիպման արդյունքից

- Ընդհանուր առմամբ, շատ հեշտ է ամփոփել այս հանդիպումը։ Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մեզնից։ Մեզ չհերիքեց մեր ուժերի նկատմամբ վստահությունը, երբ գնդակը մեզ մոտ էր։ Շոտլանդիայի հավաքականը շատ ուժեղ է ֆիզիկապես և մենք պետք է հետևություններ անենք ու պատրաստվենք մյուս հանդիպմանը։

- Շոտլանդիայի հավաքականի հատկապես ո՞ր ասպեկտները և ո՞ր ֆուտբոլիստները տպավորեցին

- Նախ ֆիզպատրաստության մակարդակը կնշեի, ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է և անհատական պայքարների պարագայում այս թիմը շատ մեծ շանսեր ունի՝ հաղթող դուրս գալու։

Բացի այդ, նրանք շատ շատ լավ են գործում ստանդարտ իրավիճակներում, ունեն ֆուտբոլիստներ, որոնք կարողանում են լավ իրացնել այդ ստանդարտ իրավիճակները, բարձրահասակ են և կարողանում են օգտագործել այդ հանգամանքը։ Սա այն որակներից է, որը ունի Շոտլանդիայի հավաքականը։

- Դուք արդեն խաղացել եք ինչպես Իռլանդիայի, այնպես էլ Շոտլանդիայի հավաքականի հետ։ Կարո՞ղ եք այս երկու թիմերին համեմատել իրար հետ։

- Այս երկու թիմերը բավականին նման որակներ ունեն՝ հատկապես ֆիզպատրաստության մակարդակը, որը բնորոշ է այս տարածաշրջանի թիմերին։