Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին այսօր կամուսնանան. TMZ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին այսօր կամուսնանան. TMZ




Երգչուհի Բրիթնի Սփիրսն այսօր ամուսնանում է իր ընկերոջ՝ Սեմ Ասգարիի հետ, հայտնում է TMZ-ն։

Հարսանիքին ներկա կլինի Բրիթնի Սփիրսի եղբայրը։ Հրավիրված չէ երգչուհու հայրը, որի խնամակալության ներքո նա գտնվել է 2008-2021թթ։ Հյուրերի շարքում չկան նաեւ երգչուհու մայրն ու կրտսեր քույըը՝ Ջեյմի Լինը, որոնց նա մեղադրել էր ստի ու իր անվան միջոցով սպեկուլյացիաների համար։

Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին ծանոթացել են 2016թ․-ին երգչուհու տեսահոլովակի նկարահանումների ընթացքում։ 2021թ․-ին Ասգարին Սփիրսին ամուսնության առաջարկություն է արել։ 2022թ․-ի ապրիլին երգչուհին հայտարարել է հղիության մասին, սակայն մեկ ամիս անց հայտնել է վիժման մասին։

Սեմ Ասգարիի հետ ամուսնությունը Բրիթնի Սփիրսի համար երրորդը կլինի։