«Շնորհակալ եմ, որ Գոհարն ինձ կյանք է նվիրել, անսահման սիրում եմ». Սերյոգան կրկին խոսել է իր և նախկին կնոջ հարաբերություններից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Շնորհակալ եմ, որ Գոհարն ինձ կյանք է նվիրել, անսահման սիրում եմ». Սերյոգան կրկին խոսել է իր և նախկին կնոջ հարաբերություններից




Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի ամուսինը՝ Սերյոգա Գրիգորյանը, բաժանությունից հետո իր ինստագրամյան էջը սկսել է ակտիվ վարել՝ պարբերաբար հարց ու պատասխաններ է կազմակերպում. հետևորդների հարցերի մեծամասնությունը վերաբերում է իր և նախկին կնոջ հարաբերություններին:

Նրա հետևորդներից մեկը գրել էր, որ Սերյոգան հաջողության է հասել Գոհարի շնորհիվ, և առանց իր նախկին կնոջ նա ուղղակի չէր լինի:


Սերյոգան էլ պատասխանել է. «Շնորհակալ եմ, որ Գոհարն ինձ կյանք է նվիրել, անսահման սիրում եմ»,- կես կատակ-կես լուրջ գրել է հայտնի դիմահարդարի նախկին ամուսինը:

Հարցերից մեկն էլ վերաբերում էր նրան, թե ինչ հարաբերույթուններ ունի Գոհար Ավետիսյանը իր նախկին ամուսնու ծնողների հետ, ինչին էլ պատասխանել է.

«Գոհար Ավետիսյանը շփվում է իմ ծնողների հետ, այդ հարցում նա խելացի է գտնվել»,- գրել է նա:







Նշենք, որ նախկին ամուսիններն ունեն մեկ որդի: