Կապառոս. «Ուկրաինայի հետ հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի տրամաբանությանը» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կապառոս. «Ուկրաինայի հետ հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի տրամաբանությանը»




Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հայտարարել է, որ Ազգերի լիգայի խաղարկության երրորդ տուրում Ուկրաինայի հետ հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի տրամաբանությանը։

Խաղից հետո կայացած ասուլիսում Խոակին Կապառոսը նշել է՝ կարծում եմ՝ հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի տրամաբանությանը, չափազանց մեծ հաշիվ է

«Տղաները մեծ ուժեր ծախսեցին։ Ցավոք, երկու գոլի պարագայում մեր բախտն ուղղակի չբերեց։ Սակայն շատ գոհ եմ տղաների գործադրած ջանքերից», - ասել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը։

Կապառոսն ընդգծել է նաև, որ 10 օրում 4 հանդիպում անցկացնելը շատ բարդ է։

Հիշեցնենք՝ այսօր Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով պարտվեց Ուկրաինայի թիմին: