Դեյվիդ Բեքհեմը հայտնել է՝ ինչն է իրեն նյարդայնացնում իր կնոջ մեջ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դեյվիդ Բեքհեմը հայտնել է՝ ինչն է իրեն նյարդայնացնում իր կնոջ մեջ




Դեյվիդ Բեքհեմը նկարահանվել է իր ընկերոջ՝ ֆուտբոլային մարզիչ Գարի Նևիլի յութուբյան շոուում, որը կոչվում է «29 հարց», գրում է Spletnik-ը: Շոուի շրջանակներում Նևիլը նրան նաև խիստ անձնական հարցեր հղել, օրինակ՝ այն, թե ինչն է ամենաշատը նյարդայնացնում նրա կնոջը՝ Վիկտորյա Բեքհեմին, Դեյվիդի մեջ։ Ֆուտբոլիստը ենթադրել է, որ դա իր հազալու սովորությունն է. նա դա չի սիրում: «Դե, ես միշտ չէ, որ դա արել եմ, երևի վերջին 15 տարիներին է դա սկսվել։ Երևի ուրիշ բաներ էլ կան, որ ինձ դուր են գալիս, իսկ նրան՝ ոչ։ Ես, օրինակ, շատ մաքրասեր եմ, նա՝ ոչ»,֊ասել է Բեքհեմը։ Կարճ դադարից հետո նա պարզաբանել է, թե ինչ նկատի ուներ. «Այսինքն՝ ես սիրում եմ մաքրություն անել, իսկ նա՝ ոչ: Նա, իհարկե, լողանում է: Երբեմն»,֊ասել է Բեքհեմը։

Ե՛վ հաղորդավարը, և՛ հյուրը ծիծաղել են այս կատակի վրա և անցել հաջորդ թեմաներին։ Հարցին, թե երեխաներից ով է իրեն ավելի նման բնավորությամբ, Դեյվիդը դիվանագիտորեն պատասխանել է.

«Ակնհայտ է, որ ես բոլորի մեջ տեսնում եմ իմ որոշ գծեր՝ Ռոմեոյի մեջ՝ իմ համառությունը, Հարփերի մեջ՝ բարությունը, Բրուքլինի մեջ՝ մեղմությունը, հոգատարությունը։ Քրուզը շատ զվարճալի է, և ինչպես ասում է Վիկտորիան, ես նույնպես բավականին զվարճալի եմ, այնպես որ, ենթադրում եմ, որ դա նրան նույնպես ինձնից է փոխանցվել»,֊ասել է Դեյվիդը:

Հարցերի մի մասը վերաբերում էր Բեքհեմի ոճին։ Մարզիկը ասել է, որ հակառակ տարածված կարծիքին՝ ինքը սովոր է առաջնորդվել սեփական ճաշակով, այլ ոչ թե կնոջ նախասիրություններով. «Մարդիկ կարծում են, որ արտաքինս, սանրվածքս, դաջվածքներս Վիկտորիայի ազդեցությունն են: Բայց ես ինքս եմ որոշել, օրինակ, դուրս գալ կաշվե կոմբինեզոնով կամ ոտքից գլուխ ջինսե հագուստով։ Ես միշտ սիրել եմ նորաձևությունը»,֊ասել է Բեքհեմը։

Իր բազմաթիվ, հաճախ էքստրավագանտ սանրվածքներից ֆուտբոլիստն իր ֆավորիտների թվում անվանել է սափրված գլուխը, քանի որ «դրա հետ ոչինչ պետք չէ անել»։ Իսկ դաջվածքներից որպես ամենասիրելին (մարզիկը 81 դաջվածք ունի)՝ նա նշել է երեխաների ու Վիկտորիայի անուններով իր դաջվածքները։