Բրիթնի Սփիրսն իր հարսանիքի ժամանակ համբուրվել է Մադոննայի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրիթնի Սփիրսն իր հարսանիքի ժամանակ համբուրվել է Մադոննայի հետ




40-ամյա Բրիթնի Սփիրսը 2022 թվականի հունիսի 10-ին 28-ամյա Սեմ Ասգարիի հետ հարսանեկան արարողության ժամանակ կրկնել է իր սադրիչ համբույրը Մադոննայի հետ։

Փոփի թագուհին և արքայադուստրը հյուրերին հիշեցրել են 2003 թվականին MTV Video Music Awards-ի իրենց հայտնի համատեղ ելույթը, որի ժամանակ նրանք համբուրվել էին բեմում։ Մոտ 20 տարի անց Բրիթնին և Մադոննան կրկին կիսվել են համբույրով, այս անգամ Սփիրսի հարսանիքի ժամանակ։ Տոնակատարության պաշտոնական մասից հետո արտիստները միասին լուսանկարվել են՝ տեսախցիկի առաջ համբույր պատկերելով, հայտնում է Page Six-ը:

Բրիթնի Սփիրսն ու նրա ներկայիս ամուսին Սեմ Ասգարին ծանոթացել են 2016 թվականին երգչուհու տեսահոլովակի նկարահանման հրապարակում։ 2021 թվականի սեպտեմբերին Ասգարին ամուսնության առաջարկ է արել Սփիրսին, իսկ 2022 թվականի ապրիլին երգչուհին հայտարարեց իր հղիության մասին, սակայն մեկ ամիս անց հայտնեց վիժման մասին։