Շփման վեց ոսկե կանոն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շփման վեց ոսկե կանոն




1. Մի՛ պահեք վիրավորանքը, դա թանկ կարժենա: Հարկավոր է սովորել ներել: Դա ոչ թե դիմացինին, այլ առաջին հերթին ձեզ է անհրաժեշտ: Միաժամանակ, պարտադիր չէ շարունակել շփվել վիրավորողի հետ:

2. Երեխաներից մի՛ նեղացեք, որ ձեզ չեն հասկանում: Հասկանալու համար հարկավոր է կյանքի նույն ուղին անցնել: Ձեր միջեւ ժամանակային մեծ տարածություն կա: Հայրերի եւ որդիների խնդիրը հավերժ է:

3. Բարի գործ անելով՝ նույնը մի՛ սպասեք: Մի ակնկալեք, որ շրջապատող մարդիկ պետք է սիրեն եւ հարգեն ձեզ: Սովորեք հաճույք ստանալ այն ամենից, ինչ տալիս եք: Բարիք գործեք հոգու կանչով, ոչ թե պարտադրանքով:

4. Մի՛ քննադատեք: Քննադատելն անօգուտ է, քանի որ այն մարդուն ստիպում է պաշտպանվել եւ, որպես կանոն, մարդը ձգտում է արդարացնել իրեն: Քննադատությունը վտանգավոր է, քանի որ վիրավորանքի պատճառ է դառնում:

5. Գնահատելով մարդու պահվածքը՝ փորձեք ուշադրություն դարձնել իրավիճակին եւ հանգամանքներին: Մենք շատ հարցերում կարողանում ենք մեր անհարիր պահվածքը ներել՝ վկայակոչելով անբարենպաստ իրավիճակն ու հանգամանքները, ինչը չենք անում այլոց պարագայում:

6. Ձեր անցյալը մի՛ պարտադրեք շրջապատին, եթե ձեզ այդ մասին չեն խնդրում: Ցանկացած պարտադրված գործողություն, նույնիսկ սերը, ագրեսիա է:


Աղբյուրը՝ Kleo