Բրիթնի Սփիրսը պատմել է հարսանիքի օրն ունեցած խուճապային գրոհների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրիթնի Սփիրսը պատմել է հարսանիքի օրն ունեցած խուճապային գրոհների մասին




Օրերս Լոս Անջելեսում տեղի ունեցավ 90-ականների փոփ կուռք Բրիթնի Սփիրսի ու ֆիթնեսի մարզիչ եւ մոդել Սեմ Ասգարիի հարսանիքը։

Երգչուհին երազում էր հանգիստ տոնակատարության մասին՝ միայն մտերիմ ընկերների շրջապատում եւ առանց որեւէ հարազատի։ Ի վերջո, գրեթե ստացվեց: Նորապսակներին շնորհավորելու էր գնացել 60 հյուր։ Նրանց թվում էին Մադոննան, Դրյու Բերիմորը, Սելենա Գոմեսը եւ Փերիս Հիլթոնը։ Երգչուհու հայրն ու մայրը, ինչպես նաեւ քույրն ու երկու որդիները երեկույթին ներկա չեն եղել։



Միջոցառումը տեղի է ունեցել երգչուհու տանը։ Հարսանիքի օրն առանց անախորժությունների չի անցել․ հարսի խուճապային գրոհներն ու նախկին ամուսնու հայտնվելը։

«Ամբողջ առավոտ ես այնքան նյարդայնացած էի, բայց հետո ժամը 14.00-ին իսկապես հանգստացա… Մենք պատրաստվում ենք ամուսնանալ։ Ես խուճապի գրոհներ ունեցա, բայց հետո հավաքվեցի ինձ», - սոցիալական ցանցերում իր երկրպագուների հետ կիսվել է աստղը: