Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 13-ից 19-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 13-ից 19-ը




ԽՈՅԵՐ

Դուք շատ եք ցանկանում լավագույն ընկերոջ հետ կիսվել սիրելիի հետ հարաբերությունների մանրամասներով: Սակայն մինչ դա անելը մտածեք` արդյո՞ք ձեր սիրելին չի բարկանա իմանալով, որ դուք իր համար անծանոթ մեկի հետ կիսվում եք ձեր կյանքի մանրամասներով:

ՑԼԵՐ

Ցլերի անձնական կյանքում եւ ընտանեկան հարաբերություններում ամեն ինչ իդեալական կլինի: Ձեզ դա, նույնիսկ, կսկսի անհանգստացնել: Պետք չէ ամեն ինչի մեջ բացասական բան փնտրել: Պարզապես վայելեք պահի երջանկությունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր կյանքում այս ժամանակահատվածում ինչ-որ բաներ տեղի կունենան, որոնք ոչ մի կերպ չեք կարողանա բացատրել: Ձեր սիրելիի համար դա եւս հանելուկ կլինի: Մնում է միայն առաջնորդվել բնազդով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելին կհիշի անցյալում կիսատ թողած գործերը եւ կփորձի դրանք ավարտին հասցնել: Այդ ամենը նրան կտխրեցնի: Դուք էլ մինչեւ վերջ չեք կարողանա հասկանալ, թե որն է նրա վատ տրամադրության պատճառը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք կցանկանաք որեւէ անսպասելի բան անել ձեր սիրելիի համար: Սակայն մինչ դրան անցնելը փորձեք վստահ լինել, որ ձեր խոսքերն ու գործողությունները չեն նեղացնի նրան:

ԿՈՒՅՍԵՐ

Պետք չէ կենտրոնանալ անձնական կյանքի փոփոխությունների վրա, միեւնույն է ոչ մի հարմար որոշում չեք կարողանա ընդունել: Ավելի լավ է` սիրելիի հետ զբաղվեք տան վերանորոգմամբ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Պետք չէ հույսը դնեք ձեր սիրելիի վրա: Ամեն ինչ փորձեք անել ինքնուրույն: Անգամ եթե ձեր սիրելին միշտ ձեր կողքին է եղել, այս անգամ դա նրան չի հաջողվի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ճիշտ ժամանակն է սիրելիին եւս մեկ անգամ խոստովանել, որ սիրում եք... ընդամենը երեք բառ, որոնք նրան այնքան մեծ երջանկություն կպարգեւեն: Դե ինչ, իմի բերեք զգացմունքներն ու անցեք գործի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Պետք չէ որեւէ բան խոստանալ սիրելիին: Իրադարձություններն այնպես կդասավորվեն, որ դուք չեք կաողանա պահել ձեր խոտումը: Այնպես որ` ժամանակից առաջ պետք չէ ընկնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եթե նախկինում ինչ-որ խնդիրներ եք ունեցել անձնական կյանքում, ապա դրանք կսկսեն աստիճանաբար «լքել» ձեզ: Ամեն ինչ կլինի այնքան աննկատ, որ դուք նույնիսկ չեք հասկանա, թե ինչպես այդ խնդիրներն անհետացան: Այնպես որ` պատրաստ եղեք. շուտով երջանկությունից փայլելու եք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Մի բան ձեզ կհուշի, որ դուք երջանկության շեմին եք կանգնած: Դժվար է ասել` որքանով է ձեր կանխազգացումը ճիշտ, սակայն փորձեք առաջնորդվել սրտի ձայնով:

ՁԿՆԵՐ

Խուսափեք ամպագորգոռ հայտարրություններ անելուց: Միգուցե, դուք ձեր ասածներին լուրջ չվերաբերվեք, սակայն ձեր սիրելին կանի ճիշտ հակառակը: Օրինակ, եթե նրան ասեք, որ սիրում եք` որպես ընկերոջ, նա պարզապես բաց կթողնի «ընկեր» բառը…