19 տարեկանում մահացել է TikTok աստղ Կուպեր Նորիեգան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

19 տարեկանում մահացել է TikTok աստղ Կուպեր Նորիեգան



19 տարեկանում մահացել է հանրահայտ տիկտոկեր, վլոգեր եւ մոդել Կուպեր Նորիեգան։ Ըստ Deadline-ի՝ նրան մահացած են գտել Կալիֆորնիայի Բըրբանք քաղաքի Հյուսիսային Առաջին փողոցի 500 թաղամասում։

Իր մահից մի քանի ժամ առաջ բլոգերը TikTok-ում երիտասարդ տարիքում կյանքից հեռանալու մասին տեսանյութ է տեղադրել։ Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակը հայտնել է, որ մահվան ճշգրիտ պատճառը պարզվում է:

Բլոգերը գրանցվել է TikTok-ում 2019 թվականի գարնանը եւ արագորեն մեծ թվով հետեւորդներ է հավաքել կատակերգական հոլովակների միջոցով: Նորիեգան ուներ ավելի քան 1,7 միլիոն հետևորդ TikTok-ում եւ 430,000 Instagram-ում։ Նա հետաքրքրված էր նորաձեւությամբ եւ անկեղծ պատմում էր իր հոգեկան առողջության խնդիրների մաիսն։ Նորիեգան վերջերս մի կայք է բացել՝ քննարկելու հոգեկան առողջության խնդիրները: