Համացանցում հայտնվել են նոր կադրեր Մաշի նախկին սիրելիի հարսանիքից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Համացանցում հայտնվել են նոր կադրեր Մաշի նախկին սիրելիի հարսանիքից




Համացանցում հայտնվել են ռեփեր M’Tiko-ի հարսանեկան նոր լուսանկարները: Նշենք, որ հարսանիքը տեղի է ունեցել հունիսի 10-ին: Starnews-ն այս հարսանիքին չէր անդրադառնա, եթե M’Tiko-ն նախկինում հայտնի չլիներ բլոգեր Մաշի (Wing 21) հետ ունեցած սիրավեպով: Նշենք, որ Մաշը միայն ներկայումս է փակ պահում իր անձնական կյանքը, օրինակ՝ նա համառորեն չէր խոսում իր եւ Գոշի սիրավեպի մասին: Ժամանակին նա չէր թաքցնում իր եւ Տիգրանի սիրավեպը, ինչպես նաեւ խոսում էր բաժանման պատճառի մասին:



«Ես մեր հարաբերությունների վերջին շրջանում էի դժվար էտապում, երբ դեռ միասին էինք: Վերջին փուլը սթրեսային էր, ներվ կար: Ես տեսակով այնպիսին չեմ, որ փակեմ դուռը, օրերով հաց չուտեմ, չէ… կողքից չեն զգա իմ ցավն ու սթրեսի մեջ լինելը, սակայն կարող եմ շատ ծանր տանել․․․Իհարկե, միասին գեղեցիկ պահեր ենք ապրել, շատ հարցերում նույնիսկ շնորհակալ եմ իրեն, որովհետև օգնել է, խորհուրդներ տվել, թեկուզ աշխատանքային առումով․․․Փորձում էի փրկել հարաբերությունները՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, այդ թվում՝ մեր ընտանիքների գործոնը, սակայն հասկացա, որ առաջին հերթին կարևոր են ձեր հարաբերությունները»,- ասել էր Մաշը Tert.am.life-ին տված հարցազրույցի ժամանակ:

Նշենք, որ Մաշը նախկին սիրելիի հարսանիքը օրը, ինչպես միշտ, սթորիներ է հրապարակել, սակայն որեւէ ձեւով չի խոսել նրա հարսանիքի մասին: Նա ներկայացրել է իր առօրյան: Մաշը ցույց է տվել, թե ինչպիսի ջերմ վերաբերմունք է ստացել փողոցում գտնվող դեռահասներից: «Սիրո դրսեւորման ամենամաքուր ձեւը…»,-սթորիներից մեկին կից գրել է Մաշը՝ ներկայացնելով, թե ինչպես են իրեն ողջունում:

 
 Հավելենք, որ Մաշը վերջերս Look & Face հաղորդման հյուրն էր: Հաղորդման շրջանակներում նրան հարց է հնչել իր և Գոշի հարաբերությունների վերաբերյալ:Մաշը պատասխանել է, որ երբեք չի խոսել իր անձնական կյանքի մասին, հիմա էլ չի պատրաստվում դա անել: «Գուցե կա, գուցե չկա, չգիտեմ»,-նշել է բլոգերը:Մաշը նշել է նաև, որ իր և Գոշի համատեղ նախագիծն այլևս չի լինելու: Զրույցի ընթացում Մաշը նաև ակնարկել էր, որ ներկայումս ազատ է:

 
 «Քրոջս հետ խոսում էինք այն մասին, որ ոնց որ մեզ վրա մեղր քսած լինեն, սակայն սխալ մեղուներ են գալիս»: Նա նաև վերջին շրջանում պարբերաբար ներկայացնում է, թե ինչ ծաղիկներ է նվեր ստանում:Մաշի խոսքով՝ անձնականի մասին կխոսի, երբ հասկանա, որ հանդիպել է արժանի մարդու, ում հետ որոշել է ամուսնանալ: Հավելենք, որ երկար ժամանակ Մաշին և երգիչ, դերասան Գոշին սիրավեպ էին վերագրում:

Նրանք դա երբեք չէին հաստատում, սակայն նրանց հաճախ կարելի էր միասին տեսնել տարբեր ժամանցի վայրերում: Մաշը և Գոշը նաև համատեղ նախագծերով էին հանդես գալիս, չնայած դրան՝ անձնական լուսանկարներ չէին հրապարակում: Մաշը և Գոշը հաճախ նաև իրենց հանգիստն էին միասին վայելում, այդ թվում՝ նաև արտերկրում: Այն, որ նրանք միասին էին նույն վայրում, պարզ էր դառնում նրանց լուսանկարներից:Ուշագրավն այն է, որ ներկայումս նրանց այլևս միասին հազվադեպ կարելի է տեսնել: