Ինսայդ. Ռումյան Հովսեփյանը վերադառնում է Հայաստան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինսայդ. Ռումյան Հովսեփյանը վերադառնում է Հայաստան




Կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը կարիերան շարունակելու է Հայաստանում: VNews-ին հայտնի դարձավ, որ 30-ամյա ֆուտբոլիստը կարճ ժամանակով որոշել է վերադառնալ հայրենիք և առաջարկ է ստացել VBET Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող երկու ակումբից: Առաջիկա օրերին նա այդ ակումբներից մեկի հետ պայմանագիր կստորագրի:

Այդուհանդերձ, Հովսեփյանը ցանկանում է հետագայում կրկին վերադառնալ Եվրոպա, որտեղ մի քանի ակումբ հետաքրքրված է նրա ծառայություններով:

Եվրոպայում կիսապաշտպանը խաղացել է ուկրաինական «Մտալուրգում» և «Ստալում», ինչպես նաև բուլղարական «Արդայում»: Ռումյանի վերջին թիմը Մալթան ներկայացնող «Ֆլորիանան» էր, որի հետ նա դարձավ երկրի գավաթակիր և փոխչեմպիոն: Անցկացրած 15 խաղում Ռումյանը խփել է մեկ գոլ, կատարել նույնքան ասիստ:

Հայաստանի հավաքականում Հովսեփյանը 22 խաղի է մասնակցել, որոնցում խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: Վերջին անգամ կիսապաշտպանն ազգային ընտրանու խաղաշապիկը հագել է 2019 թվականի նոյեմբերին: