«Ոչ մի նշանակություն չունի՝ ես թատրոնո՞ւմ եմ, թե՞ կինոյում․ երկու տեղում էլ ապրում եմ իմ կերպարը»․ Ռաֆայել Քոթանջյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ոչ մի նշանակություն չունի՝ ես թատրոնո՞ւմ եմ, թե՞ կինոյում․ երկու տեղում էլ ապրում եմ իմ կերպարը»․ Ռաֆայել Քոթանջյան




Անսահման խարիզմատիկ ու տաղանդավոր․ այսօր կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Ռաֆայել Քոթանջյանը։ Տարիներ շարունակ արտիստը ստեղծել է անկրկնելի կերպարներ, վայելում է հանդիսատեսի սերն ու մեծ ժողոբվրդականություն։ NEWS.am STYLE-ն առանձնացրել է վարպետի մի քանի միտք կյանքի, իր արվեստի մասին։

Սուտ է, որ դերասանը չի զգում՝ լա՞վ խաղաց, թե՞ վատ։ Նա միշտ էլ զգում է դա։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ ինչ որ խաղացել եմ մինչեւ հիմա, չբավարարված չեմ եղել ոչ մի անգամ։ Նշանակում է՝ կա՛մ հանդիսատեսն, իսկապես, լավն է եղել, կա՛մ ես էլ լավն եմ եղել։ Այսինքն՝ այդ համադրությունը ճիշտ է եղել, երկու հանդիպումը միանգամից ճիշտ տեղին է եղել, եւ ոչ մի բան չի խանգարել։ Երբեմն կարող է մարդ հանդիպման ցանկություն ունենա, եւ այդ հանդիպումը չկայանա ինչ-ինչ պատճառով։ Բայց իմ հանդիպումը հանդիսատեսի հետ միտ կայանում է։

Հաճախ անդրադարձել եմ անցած իմ կյանքին եւ միշտ նորից եկել եմ այն եզրակացության, որ որ ճանապարհ էլ ես ընտրեի հինգ, յոթ կամ տասնյոթ տարեկան հասակում, անխուսափելիորեն պիտի անցնեի այն բոլոր կետերը, որոնցով անցել եմ։

Եթե ես հաջողություն ունեմ կինոյում, պատճառն այն է, որ տեսախցիկն ինձ համար խաղընկեր է։ Ես երբեք տեսախցիկը որպես գործիք չեմ ընդունել, միշտ հաղորդակցվել եմ հետը, այդ զգաղողությունն իմ մեջ կա։ Ոչ մի նշանակություն չունի՝ ես թատրոնում եմ, թե կինոյում․ երկու տեղում էլ ապրում եմ իմ կերպարը։

Երբեմն ինձ հարց եմ տալիս՝ եթե ուրիշ կերպ դասավորվեր իմ կյանքը․․․ ոչ մի բանի համար ափսոսանք չունեմ, այն եմ արել, ինչի պիտի անեի, ուրշ կերպ չէի կարող ապրել։ Կարծում եմ, որ եթե մինչեւ հիմա կա հանդիսատես, որն ընդունում է Ռաֆայել Քոթանջյանին որպես դերասան, թեեւ կարող է ինչ-որ բաներից դժգոհ լինի, բավարարված չլինի, պիտի իմանա մի բան․ ես արել եմ այն, ինչ գտել եմ, որ ճիշտ է։ Երբեք չեմ արել այն, իnչը գտել եմ, որ սխալ է ու չպիտի անեի։ Ես արել եմ միայն այն, ինչ գտել եմ, որ ամենաճիշտն է։

Ես համարում եմ, որ յուրաքանչյուր դեր, որ գալիս է քո կյանք, պատահական չի գալիս։ Դրա համար կան նախապայմաններ, եւ եթե կա կանխամտված ինչ-որ բան, դու տարբերակ չունես դրանից հրաժարվելու։