Արսեն Գրիգորյան. «Քանի դեռ Թալեաթի գերեզմանին ծաղիկ դնող կա, նրանց հետ գործ չունենք». Sputnik Արմենիա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արսեն Գրիգորյան. «Քանի դեռ Թալեաթի գերեզմանին ծաղիկ դնող կա, նրանց հետ գործ չունենք». Sputnik Արմենիա




«Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի հիմնադիր ղեկավար, Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը վստահ է, որ մասնագիտական ու անձնական սկզբունքները չեն կարող ավելի թանկ լինել, քան հայրենիքի կամ ժողովրդի ապագան, անվտանգությունն ու ազգային ինքնության պահպանումը։ Նա Sputnik Արմենիայի եթերում խոսել է ազգադավ ծրագրերի, երկրի արժանապատվությունը պահպանելու և իր տեսակի մասին։

Մտավորականի առաքելությունը

Երգչի բնութագրմամբ` «մտավորական» եզրույթն այսօր մեզանում հակասական ընկալում ունի։
«Ո՞րն է չափորոշիչը,- հարցնում է Գրիգորյանը,- բարձրագույն կրթությո՞ւնը, լավ երաժշտություն գրե՞լը, լավ բժիշկ լինե՞լը»։
Նա վստահ է, որ մտավորական կարող է լինել յուրաքանչյուր ոք, ով իր ներքին ինտելեկտը, գիտելիքները պատրաստ է նվիրաբերել հայրենիքին և ժողովրդին։

 Երգիչը հիշեցնում է, որ մենք ոչ մի պատերազմ չենք սկսել, մենք միշտ պաշտպանվել ենք, և պետք չէ մոռանալ, որ Ադանայում մինչև 1915 թիվը զանգվածաբար կոտորեցին ամբողջ քաղաքը, ուստի զարմանալու չէ, թե ինչու են ասում` Ստամբուլը պետք է լինի արյան ծով։

Քանի Թալեաթի գերեզմանին ծաղիկ դնող կա...

Երգիչը մեծ սխալմունք է համարում թուրքի հետ բարեկամ լինելու մտածողությունը։ Որպես նախապայման պահանջում է ընդունել Հայոց ցեղասպանությունը և լուծել Արցախի կարգավիճակի հարցը։
«Քանի Թալեաթի գերեզմանին ծաղիկ դնող կա, մենք իրենց հետ գործ չունենք»,- շեշտում է նա։
Երգիչը ցեղասպանված, հայրենազրկված ընտանիքի զավակ է, որը ոչ իր կամքով ծնվել է Սիրիայում։

«Այսօր աշխարհում ցիրուցան եղած հայերի տարագիր ճակատագրի պատճառը թուրք ցեղասպանն է։ Ինքը թող փոխվի, իր մեղքերը ընդունի, հետո մենք կմտածենք», - եզրափակում է Արսեն Գրիգորյանը։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում