Երկարատեւ դադարից հետո․ աշխարհահռչակ կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը ելույթ կունենա Երեւանում եւ Գյումրիում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երկարատեւ դադարից հետո․ աշխարհահռչակ կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը ելույթ կունենա Երեւանում եւ Գյումրիում




Մոտ քսանհինգ տարվա դադարից հետո կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը կրկին կայցելի Հայաստան և հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգի մենակատարն է հանրահայտ ջութակահար Ռոբերտ Մքդաֆին (ԱՄՆ): Ծրագրում կհնչի սիմֆոնիկ երկացանկի ամենագեղեցիկ եւ նշանակալից ստեղծագործություններից՝ Դվորժակի 9-րդ («Նոր աշխարհից») սիմֆոնիան եւ Բրամսի Ջութակի կոնցերտը:

Ունջյանի ղեկավարությամբ համերգները տեղի կունենան Երևանում հունիսի 17-ին, ժամը՝ 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում և Գյումրիում հունիսի 18-ին՝ ժամը՝ 19:00-ին, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

Միջազգային մամուլն ու հեղինակավոր երաժշտաքննադատները նկարագրում են Ունջյանին որպես մագնիսական ձգողությամբ, հզոր մեկնաբանությամբ, կատարյալ տեխնիկայով դիրիժորի, ում յուրաքանչյուր ելույթը վառ իրադարձություն է: Տասնչորս տարի լինելով Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը, ներկայումս՝ Պատվավոր դիրրիժորը, Փիթեր Ունջյանը ճանաչվել է Տորոնտո քաղաքի գլխավոր ստեղծագործական շարժիչ ուժը: Այժմ Ունջյանը Կոլորադոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է: