Հայ ըմբիշը Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչում կմրցի ադրբեջանցու հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ ըմբիշը Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչում կմրցի ադրբեջանցու հետ




Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանն այս պահին առնվազն երկու մեդալի ակնկալիք ունի։

Մինչև 17 տարեկանների այդ ստուգատեսի եզրափակիչ է անցել 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը, որը չեմպիոնի կոչումը վիճարկելու է ադրբեջանցի Ֆարայիմ Մուսթաֆաևի հետ։

Եզրափակիչի ճանապարհին մեր մարզիկը պայքարից դուրս է թողել լեհ Կայետան Կշիշտոֆ Յակուբովսկիին (11։0), շվեդ Ուիլյամ Մագնուս Էկերոտին (9։0) և թուրք Հալիլ Չինարին (4։1)։

Բրոնզե մեդալի համար է պայքարելու 65 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Վահե Հովհաննիսյանը։ Նա գերազանցել է ուկրաինացի Պյոտր Շաֆրանսկիին (8։0), շվեյցարացի Սայա Ռոբին Բրուներին (5։3) և հավասար միավորներով զիջել է հույն Արիոնաս Կոլիտսոպուլոսին։ 3-րդ տեղի համար գոտեմարտում Հովհաննիսյանը հանդիպելու է շվեդ Ալեքսանդր Էրմիս Սակասին։

Պայքարից դուրս են մնացել Տիգրան Գալստյանը (48 կգ), Արման Մովսիսյանը (80 կգ) և Ռաֆայել Թովմասյանը (110 կգ)։ Վերջինը և Գալստյանն իրենց հաշվին գրանցել են 1-ական հաղթանակ ու պարտություն, իսկ Մովսիսյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում։