Լրահոս

Ջոնի Դեփի 5 սիրելի կանայք



Վերջերս Ջոնի Դեփի անունը պարբերաբար հայտնվում է մամուլում՝ իր և Էմբեր Հերդի միջև սկանդալային ամուսնալուծության գործընթացի հետ կապված։ Սա առաջին գեղեցիկ սիրավեպը չէ տխուր ավարտով:

Ամենախարիզմատիկ դերասաններից մեկի ծննդյան առթիվ որոշեցինք վերհիշել նրա ամենավառ սիրային պատմությունները։



Լորի Էն Էլիսոն



Ժամանակին, երբ ոչ ոք չգիտեր Դեփի մասին, բազմաթիվ երկրպագուների փոխարեն նա ուներ ընդամենը մեկ սեր՝ Լորի Էնին: Աղջիկն աշխատում էր փոքրիկ կինոստուդիաներից մեկում որպես դիմահարդար և հաճախ ժամանակ էր անցկացնում The Kids-ի երաժիշտների ընկերակցությամբ, որոնց շարքում էին նրա եղբայրն ու Ջոնի Դեփը:

Այդ ժամանակ ապագա հայտնի դերասանն ընդամենը 20 տարեկան էր, երազում էր երաժշտի կարիերայի մասին, սակայն The Kids-ը ոչ մի տպավորություն չթողեց ո՛չ հանրության, ո՛չ էլ պոտենցիալ պրոդյուսերների վրա: Հաջողության հասնելու ճանապարհին հուսահատ Ջոնին որոշեց ուժերը փորձել ընտանեկան երջանկության մեջ և ամուսնացավ Լորի Էննի հետ: Իրականում, մինչև վերջերս աղջիկը միակ տիկին Դեփն էր, ըստ երևույթին՝ առաջին անհաջող ամուսնությունից հետո դերասանը որոշեց այլևս ռիսկի չդիմել։

Բայց այնպես չէ, որ Լորի Էննը Դեփին միայն հիասթափություններ է պատճառել, աղջիկը Ջոնիի համար բացեց մեծ կինոաշխարհի դռները։ Լորի Էնն է Դեփին ծանոթացրել իր ընկերոջ՝ Նիկոլաս Քեյջի հետ, որն օգնեց Ջոնիին՝ որոշ ժամանակով «նվիրաբերելով» իր գործակալին։ Ջոնի Դեփի դերասանական կարիերան աճեց, իսկ ամուսնությունը խզվեց հարսանիքից երկու տարի անց:

Շերիլին Ֆեն




Լորի Էննից բաժանվելուց անմիջապես հետո Դեփը սիրավեպ է սկսել դերասանուհի Շերիլին Ֆենի հետ՝ երաժշտական ​​ընտանիքից մի աղջկա՝ հույսը չկորցնելով երաժշտական կարիերա ունենալու: Դերասանները ծանոթացել են «21 Jump Street»-ի նկարահանման հրապարակում, ինչը Դեփին դարձրեց դեռահասների կուռք։ Ջոնիի և Շերիլինի սիրո պատմությունը տևեց 3 տարի։ Չնայած անձնական կյանքում առաջին հիասթափություններին և թիկունքում անհաջող ամուսնությանը՝ Դեփը նախատեսում էր ամուսնանալ Շերիլինի հետ, երիտասարդները նույնիսկ նշանադրություն կազմակերպեցին, բայց, ավաղ, անհայտ պատճառներով, հարաբերությունները փլուզվեցին, և Ջոնին շարունակեց միայնակ ու ազատ ճանապարհորդությունը:

Վայնոնա Ռայդեր, «Vinona forever»





Վայնոնա Ռայդերը 10 տարով փոքր է Դեփից. իրենց հանդիպման ժամանակ նա ընդամենը 17 տարեկան աղջնակ էր, և գուցե հենց դա հետ պահեց դերասանին ամուսնության առաջարկից՝ չնայած այն փաստին, որ դա սեր էր առաջին հայացքից: Երիտասարդները հանդիպել են «Great Balls of Fire!» ֆիլմի պրեմիերային, որտեղ Վայնոնան մարմնավորում էր գլխավոր դերերից մեկը։ Դերասանը մարմնի վրա դաջվածք ունի՝ նվիրված սիրելի կնոջը՝ «Winona forever», որը բաժանվելուց հետո դարձրել է «Wino forever»:

Վայնոնան նպաստել է դերասանի կարիերայի աճին. հենց նա է Ջոնիին ծանոթացրել Թիմ Բարթոնի հետ, հետագայում՝ Դեփի կյանքի գլխավոր ռեժիսորի։ Զույգը նկարահանվել է Բարթոնի «Մկրատաձեռն Էդվարդը» (Edward Scissorhands) ֆիլմում, որը հետագայում իսկական հիթ դարձավ։ Հաջող կարիերան կարծես բացասական է անդրադարձել սիրային հարաբերությունների վրա. քչերն էին պատրաստ դիմանալ մամուլի ճնշմանը, իսկ ամենակարևորը՝ սիրելի տղամարդու մշտական բացակայությանը։

Ջոնին խոստացավ ամուսնանալ, Վայնոնան հավատարմորեն սպասեց, իսկ հետո ուղղակի դադարեց սպասել․․․

Քեյթ Մոսն ու «կոկաինային սիրավեպը»





Նրանց սերն անվանել են «կոկաինային սիրավեպ», իսկ հարաբերությունների հերոսներին՝ ապստամբներ։ Թվում է, թե հենց Քեյթի հետ է Ջոնին իրականացրել ռոք երաժշտի կյանքի իր երազանքները. սակայն ոչ թե երաժշտության տեսանկյունից, այլ՝ սկանդալների: Քեյթը և Ջոնին ծանոթացել են 1994 թվականին, անմիջապես սկսվել է բուռն սիրավեպ, որի մասին շուտով սկսեց խոսել ամբողջ մամուլը:

Զույգը մի քանի անգամ հայտնվել է ոստիկանական բաժանմունքում՝ բուռն վիճաբանությունների արդյունքում:

«Ես չէի կարողանում հավատալ, թե ինչ էր կատարվում հետս, նման բան ինձ հետ երբեք չէր պատահել։ Ես անմիջապես հասկացա, որ սա յուրահատուկ մի բան է: Ես երբեք նման զգացմունքներ չեմ ունեցել։ Այն դատարկությունը, որ երկար տարիներ տանջում էր ինձ, անհետացավ իմ հոգուց», - այսպես է նկարագրել իրենց հարաբերությունները Քեյթ Մոսը: Ցավոք, հոլիվուդյան աստղի և բրիտանացի ամենաազդեցիկ մոդելներից մեկի սիրավեպը երկար չտևեց՝ նրանք բաժանվեցին նույնքան հանկարծակի, որքան սկսեցին հանդիպել:

«Քեյթի մի մասը հավերժ ինձ հետ է: Ինձնից մի մեծ հատված կարոտում է նրան, և ես դեռ չեմ հասկանում, թե ինչու մենք միասին չենք, և ինչու մեր մտքով չի անցել ընտանիք ստեղծելու գաղափարը» - հարցազրույցներից մեկում տարիներ անց ասել է Դեփը:

Վանեսա Պարադին ու երանությունը




Ջոնին ֆրանսուհու հետ ապրել է 14 տարի, սակայն այդպես էլ ամուսնության առաջարկ չի արել։ Մինչդեռ Վանեսան դերասանին տվեց այն ամենը, ինչ նա չէր կարող գտնել նախորդ ընկերուհիների մեջ՝ խաղաղություն, խնամք և տուն։

«Վանեսան զարմանալի մարդ է։ Նա երբեք ոչինչ չի պնդում, և նա չի կարող չհնազանդվել: Մյուս աղջիկների հետ մենք անվերջ կռվում էինք գլխումս փոքրիկ որդերի պատճառով» - այսպես է մեկնաբանել իրենց հարաբերությունները դերասանը:

Պարադին միակ կինն էր, որն անսահմանորեն վստահում էր Դեփին և պատրաստ էր համակերպվել և՛ աշխարհի տարբեր ծայրերում մշտական ​​նկարահանումների, և՛ բարդ կերպարի հետ։

Է՞լ ինչ է պետք տղամարդուն երջանիկ լինելու համար։ Բայց ոչ, Ջոնին թողեց նաև իրեն նվիրված սիրեցյալին՝ այն ժամանակ քիչ հայտնի դերասանուհի Էմբեր Հերդի համար:



Իսկ թե հետո ինչ եղավ, գիտի նույնիսկ ամենածույլը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում