Հայտնիների ցավակցական խոսքերն ու լուսանկարները Ռաֆայել Քոթանջյանի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնիների ցավակցական խոսքերն ու լուսանկարները Ռաֆայել Քոթանջյանի հետ




Հունիսի 13-ին կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը: Սիրված դերասանի մահը մեծ վիշտ է պատճառել հայ ժողովրդին, ուսանողներին և կոլեգաներին: Վերջիններս ցավակցական խոսքեր են հղել նրա հիշատակին:

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Մկրտիչ Ազրումանյանն ով խաղացել է վաստակավոր արտիստրի հետ«Պատվի համար» հեռուստասերիալիում՝ հրապարակելով լուսանկար, որին կից գրել է . «Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Ռաֆայել Արտյոմովիչ»:



Դերասան Սոս Ջանիբեկյանը նույնպես նկարահանվել է «Պատվի համար» գեղարվեստական հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսի դերը լուսանկար է հրապարակել նկարահանման հրապարակից Ռաֆայել Քոթանջյանի հետ և կից գրել է․ .«Աստված հոգիդ լուսավորի Վարպետ: Ցավակցում եմ բոլոր հարազատներին»:



Ռեժսիոր Սուրեն Շահվերդյանը հրապարակել է լուսանկար՝ տեղեկացնելով, որ նրանք պետք է համատեղ նախագիծ ներկայացնեին.«Ափսոս, չհասցրեցինք իրականացնել նախագիծը:Հանգչիր խաղաղությամբ, Մեծ Արտիստ, իսկական մտավորական»:



Դերասանուհի Հասմիկ Խոջյանը եղել է Ռաֆայել Քոթանջյանի ուսանողուհիներից մեկը և երեկ «Սթորի» բաժնում հրապարակել է մի շարք հոլովակներ և լուսանկարներ, որոնցից մեկին կից գրել է․ «Մարդ արտիստը ինձ սովորեցրել է նույնիսկ ամենադժվար ու տխուր պահերին աշխատել»։