Համաշխարհային եւ հայկական ֆուտբոլի լեգենդները խաղացին ոչ ոքի՝ 8։8 - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Համաշխարհային եւ հայկական ֆուտբոլի լեգենդները խաղացին ոչ ոքի՝ 8։8




Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառում անցկացվեց Ծովագյուղում: ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, Յուրի Ջորկաեֆը, Ֆերնանդո Իերոն, Ալեքսանդր Լաշվիլի, համաշխարհային ֆուտբոլի այլ աստղեր Սեւանի ափին, Ծովագյուղում ֆուտբոլ խաղացին երեխաների համար:

ՖԻՖԱ-ի եւ ՀՖՖ համատեղ ծրագրով հունիսի 15-ին բացվեց ֆուտբոլի խաղադաշտ: 20x40 մետր փոքր խաղադաշտը գտնվում է Ծովագյուղում՝ դպրոցի հարեւանությամբ, առջեւում բացվում է Սեւանի գեղեցիկ տեսարանը:

Սեւանցի երեխաների համար բացված նոր խաղադաշտն առաջինը փորձեցին համաշխարհային ֆուտբոլի աստղերը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն:

Ծովագյուղում խաղադաշտի բացումը նշվեց ՖԻՖԱ-ի եւ Հայաստանի հավաքականների լեգենդների խաղով: Ընկերական հանդիպումն անցավ թեժ պայքարում, բայց լեգենդներիի հավաքականները հաղթողին չպարզեցին: Հանդիպումն ավարտվեց 8:8 հաշվով: Խաղի մրցավարը իտալացի Մասիմո Բուսական էր:

Խաղին հետեւում էին բազմաթիվ երեխաներ, որոնք երկրպագում էին Հայաստանի լեգենդների հավաքականին «Հայաստան հուպ տուր, ՖԻՖԱ-ին կուլ տուր» վանկարկումներով:

ՖԻՖԱԱրսեն Բեգլարյան, 3. Լևան Կոբիաշվիլի, 4. Ֆերնանդո Հիերո, 10. Ալեքսանդր Իաշվիլի, 17. Թիմ Կեհիլ, 33. Ռայան Նելսոն։

Թիմի ավագ` ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինո

ՀայաստանՌոման Բերեզովսկի, 5. Հարություն Վարդանյան, 8. Ռազմիկ Գրիգորյան, 9. Ալբերտ Սարգսյան, 11. Անդրեյ Մովսեսյան, 14. Յուրա Մովսիսյան, 22. Էդգար Մանուչարյան։

Թիմի ավագ` Յուրի Ջորկաեֆ։








Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի /NEWS.am SPORT/