ՀՖՖ-ն ներկայացրել է վերջին 30 տարվա խորհրդանշական հավաքականը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՖՖ-ն ներկայացրել է վերջին 30 տարվա խորհրդանշական հավաքականը




Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է վերջին 30 տարվա խորհրդանշական հավաքականը:

Այն ձևավորվել է երկրպագուների քվեարկությամբ։ Մրցանակաբաշխությանը ներկա չեն եղել Սարգիս Հովսեփյանն ու Հենրիխ Մխիթարյանը:

Հավաքականի կազմը հետևյալն է՝

Դարպասապահ․ Ռոման Բերեզովսկի։

Պաշտպաններ․ Եղիշե Մելիքյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Սարգիս Հովսեփյան։

Կիսապաշտպաններ․ Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Արթուր Պետրոսյան։

Հարձակվողներ․ Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան։