Սելենա Գոմեսը պատմել է իր և Ջաթին Բիբերի բաժանման մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սելենա Գոմեսը պատմել է իր և Ջաթին Բիբերի բաժանման մասին




Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը հարաբերությունների մեջ են վաղ 2008 թվականներից, երբ Սելենան 17 տարեկան էր, իսկ Ջասթինը 16, զույգը բաժանվել է 2018 թվականին, որից 2 ամիս անց Ջասթինը ամուսնացել է Հեյլի Բիբերի հետ։

Նրանց բաժանման մասին ոչ Ջասթինը և ոչ էլ Սելենան չէին մեկնաբանում, սակայն նախօրեին The Hollywood Reporter’s Awards Chatter-ի տրված հարցազրույցում Սելենան անկեղծացել է։

«Բաժանումը ապացուցեց, որ ես այն կինն եմ, ով չի հանդուրժում ոչ մի տեսակի անարգալից կամ կոպիտ վերաբերմունք իր նկատմամբ․ ես չեմ պատրաստվում նույնիսկ հիմա լինել մի հարաբերություններում, որտեղ ինձ հանգիստ և հարմար չեմ զգում»,- հայտնել է նա։

Երգչուհին նաև խոստովանել է, որ նրանց բաժանումը շատ ծանր է անդրադարձել իր վրա, թե′ հոգեպես և թե′ կարիերայի մասով։