Հղի Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել. նա առաջին անգամ բացահայտել է, թե որտեղ է ծննդաբերելու դստերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հղի Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել. նա առաջին անգամ բացահայտել է, թե որտեղ է ծննդաբերելու դստերը




Հղի Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել: Նա առաջին անգամ հաստատել է, որ ԱՄՆ-ում է: Մինչ այդ նա պարզապես նշել էր, որ մեկնում է երկրից, սակայն չէր նշել, թե որտեղ է գնում: Սիրուշոյի հետ մեկնել են որդիները և մայրը, ավելի ուշ միացել է նաև ամուսինը՝ Լևոն Քոչարյանը:



Հիշեցնենք, որ օրերս Սիրուշոն տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էի իր փորը՝ այդ ձևով հերքելով այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ իր երեխաներին ունենում է մեկ ուրիշ կին: Նա հրապարակած տեսանյութին կից գրել էր հետևյալը. 

 «Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:

 
 Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:))

Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել ու դա համարել եմ իմ առաքելությունը»։

 
 Հիշեցնենք, որ այս անգամ Սիրուշոն ակտիվ է իր հղիության ընթացքում: Նա պարբերաբար մանրամասներ էր ներկայացնում իր կյանքի տվյալ ժամանակահատվածից:Նա ներկայացրել էր, թե ինչպես է բացահայտում երեխայի սեռը, ապա ինչպես էին այդ մասին հայտնել իրենց որդիներին: Նախքան փոքրիկի լույս աշխարհ գալը երգչուհին ցույց էր տվել, թե ինչ քննարկում է ունեցել որդիների հետ անվան հարցում: Կրտսեր որդին՝ Միքայելը, տղայի դեպքում առաջարկել էր փոքրիկին տալ Կայծակ, իսկ աղջկան՝ Արևածաղիկ անունները: Սիրուշոյի ավագ որդին՝ Ռոբերտը, առաջարկել էր փոքրիկին անվանակոչել Սիրուշո: Երգչուհու հարցին՝ ինչպես կտարբերեն իրենց, Ռոբերտը պատասխանել էր. 

«Քեզ ասելու ենք մամա, իսկ իրեն՝ Սիրուշո»: