«Աղոթեք ինձ համար». Ջասթին Բիբերը պատմել է դեմքի կեսը կաթվածահար արած հիվանդության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Աղոթեք ինձ համար». Ջասթին Բիբերը պատմել է դեմքի կեսը կաթվածահար արած հիվանդության մասին




Արևմտյան շոու բիզնեսի աստղային ներկայացուցիչ Ջասթին Բիբերն ինստագրամյան էջում դիմել է հետևորդներին՝ բացահայտելով առողջական լուրջ խնդիրները:

Երեքրոպեանոց տեսանյութում կանադացի երգիչը հայտնել է, որ իր դեմքի կեսը կաթվածահար է եղել Ռեմսի Հանթի համախտանիշի պատճառով, որը գոտևորող որքիի տեսակ է։

«Ինչպես երևի իմ դեմքից երևում է, ինձ մոտ ախտորոշվել է Ռեմսի Հանթի համախտանիշ: Այս վիրուսը ախտահարում է ականջի և դեմքի նյարդերը»,- ասել է Բիբերը, որը երկրպագուներին խնդրել է աղոթել իր համար:


Երգիչը նաև հայտարարել էր համերգները հետաձգելու մասին: