Բեյոնսեն հայտնվել է բրիտանական Vogue-ի շապիկին` ձիու վրա նստած - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բեյոնսեն հայտնվել է բրիտանական Vogue-ի շապիկին` ձիու վրա նստած



Երգչուհի Բեյոնսեն դարձել է բրիտանական Vogue-ի հուլիսյան համարի հերոսուհին։ Հրատարակության կայքը հրապարակել է շապիկը, ինչպես նաև նկարներ երգչուհու ֆոտոշարքից։

Ամսագրի շապիկին արտիստը հայտնվել է երկար սև զգեստով` ձիու վրա նստած, ամսագրի ներսի նկարները, հեղինակների մտահղացումովը, կխորհրդանշեն 20-րդ դարի վերջին քառորդի ընթացքում ակումբային կյանքի զարգացումը։

Երգչուհին ընթերցողների առջև կհայտնվի դիսկո դիվայի տեսքով՝ Harris Reed-ի փունջավոր հանդերձանքով, ռոք աստղի կերպարով՝ Junya Watanabe կաշվե բաճկոնով և անկաշկանդ դիրքով՝ ոսկով ասեղնագործված Schiaparelli Haute Couture փայլուն վերարկուով։

Նկարահանումների հեղինակը դարձել է լուսանկարիչ Ռաֆայել Պավարոտին, իսկ կոնցեպտի մշակմանը մասնակցել է բրիտանական Vogue-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլը՝ երգչուհու և նրա թիմի հետ միասին։


Երգչուհին կհայտնվի Vogue-ի շապիկին իր նոր՝ «Renaissance» ալբոմի թողարկումից առաջ, որն ամսագիրը անվանել է «Այժմյան ամենահավակնոտ երաժշտական ​​նախագիծը»։ Այն տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 29-ին։