ԱԱ 2026-ն ընդունող քաղաքները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԱ 2026-ն ընդունող քաղաքները




ՖԻՖԱ-ն նշել է այն քաղաքները, որոնք կընդունեն աշխարհի 2026 թվականի առաջնությունը՝ տեղեկանում ենք ֆուտբոլային կառույցի պաշտոնական կայքից: Հիշեցնենք՝ ԱԱ 2026-ը համատեղ կանցկացնեն Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան և Մեքսիկան:

Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունը կանցկացվի միանգամից 3 երկրում։ Մրցաշարի հանդիպումները կհյուրընկալի 16 քաղաք։

ԱՄՆ-ում ԱԱ 2026-ի հանդիպումները կանցկացվեն Ատլանտա, Բոստոն, Դալաս, Հյուսթոն, Կանզաս Սիթի, Լոս Անջելես, Մայամի, Նյու Յորք կամ Նյու Ջերսի, Ֆիլադելֆիա, Սան Ֆրանցիսկո, Սիեթլ, Մեքսիկայում՝ Գվադալախարա, Մեխիկո, Մոնտերե, իսկ Կանադայում՝ Տորոնտո և Վանկուվեր քաղաքներում։


ԱԱ 2026-ը կլինի նաև պատմության մեջ առաջինը, որին կմասնակցի 48 երկրի ազգային հավաքական:

Հիշեցնենք՝ ԱԱ 2022-ը կմեկնարկի նոյեմբերի 21-ին և կանցկացվի Կատարում: