Ամուսնության առաջարկ «Միսս ԱՊՀ 2022» մրցույթի ժամանակ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ամուսնության առաջարկ «Միսս ԱՊՀ 2022» մրցույթի ժամանակ


«Միսս ԱՊՀ 2022» գեղեցկության մրցույթի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչներից մեկը՝ Սեդան, ամուսնության առաջարկ ստացավ։ Նրա սիրեցյալը՝ Արթուրը, հայտարարեց, որ սիրում է Սեդային և ուզում է, որ ամբողջ աշխարհն իմանա այդ մասին:

«Սեդ, ես քեզ շատ եմ սիրում, կամուսնանա՞ս ինձ հետ»,- հարցրեց Արթուրն ու դրական պատասխան ստացավ:

Ամբողջ դահլիճն ու մրցույթի մասնակիցները ծափահարություններով ողջունեցին երիտասարդի քայլը. Սեդան բավական հուզված էր։

 
 Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Երևանում կայացավ «Միսս ԱՊՀ 2022» գեղեցկության մրցույթը:
Հայաստան են ժամանել գեղեցկուհիներ ԱՊՀ երկրներից (բացառությամբ Ադրբեջանի), ինչպես նաև Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից և Կուբայից։

Մրցույթի հաղթողին ընտրեցին աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած ժյուրիի 13 անդամները։

Հայաստանում «Միսս ԱՊՀ» մրցույթ է անցկացվել նաև 2017 թվականին։ Գրան պրիի էր արժանացել Շուշան Երիցյանը: