Բլոգեր Wing-ը նոր հաղորդաշար կվարի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բլոգեր Wing-ը նոր հաղորդաշար կվարի




Բլոգեր Wing-ը Tert.am Life-ի եթերում շուտով կվարի նոր հաղորդում։ Այս մասին նա տեղեկացրել է Ինստագրամի իր էջում։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելինե՜րս, ուզում եմ ձեզ հետ էլ կիսվել վերջին նորություններով: Միգուցե շատերդ տեղյակ չեք, բայց մասնագիտությամբ ես լրագրող եմ ու վերջապես որոշել եմ իմ աշխատանքով ևս զբաղվել:

Հիմա ներկայացնեմ նախապատմությունը: Բոլորովին վերջերս Tert.am Life-ից առաջարկ ստացա` սկսել հետաքրքիր նախագիծ, վարել նոր հաղորդաշար: Դուք գիտեք, որ ես շատ քիչ առաջարկներ եմ ընդունում, բայց լրագրության հանդեպ իմ սիրով պայմանավորված` այս մեկը չէի կարող մերժել: Պատկերացրի՞ք ինձ այս անգամ արդեն հաղորդավարի դերում:

Ինձ համար սա ևս նոր մարտահրավեր է, շուտով կհասկանանք, թե ինչպե՞ս է ստացվելու: Բայց միասին փորձելու ենք բացահայտել հայտնի մարդկանց, գտնել նրանց թույլ կետերը, վախերը և, վստահ եմ, որ ունենալու ենք մեկը մյուսից հետաքրքիր զրույցներ:

Ի դեպ, Ժաննան հաղորդման առաջին հյուրն էր: Այս նկարներով ինտրիգ թողնեմ, մինչև ձեր դատին կհանձնենք մեր առաջին հաղորդումը»: