«Եվրատեսիլ 2023»-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում. հիմա էլ Բորիս Ջոնսոնն է որոշել միջամտել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եվրատեսիլ 2023»-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում. հիմա էլ Բորիս Ջոնսոնն է որոշել միջամտել




Մեծ Բրիտանիայի վարչապետը կարծում է, որ մրցույթը պետք է կայանա Ուկրաինայում։ Միաժամանակ նա խոստովանում է, որ կցանկանար այն անցկացնել Մեծ Բրիտանիայում, բայց հենց Ուկրաինան է դրան «արժանի»։ 

«Կարծում եմ, որ նրանք կարող են մրցույթ անցկացնել, նրանք պետք է անցկացնեն այն: Կիևը կամ ցանկացած այլ անվտանգ ուկրաինական քաղաք դա անելու ֆանտաստիկ վայր կլինի», - ասել է Ջոնսոնը լրագրողներին, Կիևից վերադառնալուց հետո: 

Ավելի վաղ Ուկրաինայի մշակույթի նախարարն էր վրդովվել միջազգային երգի մրցույթի կազմակերպիչների՝ 2023 թվականի մրցույթը Մեծ Բրիտանիայում անցկացնելու որոշումից և ասել, որ մտադիր է բողոքել դրա դեմ։