Բաժանումից հետո Իրինա Այվազյանը նոր սիրելի ունի՞ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բաժանումից հետո Իրինա Այվազյանը նոր սիրելի ունի՞




Դերասանուհի Իրինա Այվազյանը հրապարակել է ծաղիկների լուսանկարներ: Դրանց կից նա գրել է հետեւյալը. «Եթե նվերը քեզ դուր ա գալիս, ուրեմն՝ հոգու մի մասն են տվել»:

 Դերասանուհին չի մանրամասնել, թե ծաղիկներն ում կողմից են: Հիշեցնենք, որ Իրինան վերջերս է բաժանվել սիրելիից՝ Ռաֆ Հարությունյանից: Այս առիթով նա ոչինչ չի մեկնաբանում:



Հիշեցնենք, որ դերասանուհին վերջերս Tert.am.life-ի «Խուճապ» հաղորդման հյուրն էր: Դրա շրջանակներում նա հաստատել է այն տեղեկությունը, որ ինքն այլեւս միայնակ է: Նա հրաժարվել է խոսել այն մասին, թե ինչու են ինքը եւ Ռաֆ Հարությունյանը բաժանվել: «Առհասարակ անձնականի հետ կապված ոչ մի բան չեմ ուզում խոսեմ: Պահը հասունացել է, որ ես էլ չխոսեմ՝ թե մեկնաբանություններից ելնելով, թե ընտանեկան խնդիրների պատճառով, թե էլ չեմ ուզում խոսել: Կոպիտ ասած՝ ոնց որ չուզենամ բացատրություն տալ՝ ինչի եմ բաժանվել տվյալ մարդուց, պետք չէ, որ բոլորն իմանան»:

Իսկ դիտարկմանը, որ բոլորն իմացան նրանց հարաբերությունների մասին կարճ ժամանակ անց, Իրինան ասել էր հետեւյալը.«Սխալ էր: Գեւորգի հետ խնդիր չեմ ունեցել ասելու, թե ինչի համար ենք բաժանվել, բայց հիմա մեկնաբանություններն ինձ վրա ազդում են, ավելի լավ է՝ ընդհանրապես չխոսեմ, երբ ամուսնանամ ինչ-որ մեկի հետ, կիմանաք»:

 
 Ի դեպ, հաղորդման կանոնների համաձայն՝ հյուրը մեկ անգամ հարցից հրաժարվելու իրավունք ունի, սակայն դա անելու դեպքում պետք է կատարի առաջադրանք: Իրինան հրաժարվել էր պատասխանել, թե ինչու է բաժանվել սիրելիից: Հարցից հրաժարվելու պատճառով Իրինան ստիպված էր Գեւորգ Մկրտչյանի էջում հետեւյալ մեկնաբանությունը թողնել՝ խոստովանելով չհեռացնել այն:



Իրինան գրել էր այն, ինչ առաջարկել էին հաղորդման հեղինակները: Ի դեպ, Գեւորգը հասկացել էր, որ իր նախկին սիրելին տվյալ հաղորդման շրջանակներում է թողել այդ մեկնաբանությունը: Հավելենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ Գեւորգը նոր սիրելի ունի:Նա գրեթե ամենուր Քրիստինայի հետ է, չնայած սկզբնական շրջանում վախենում էր հանրայնացնել իրենց հարաբերությունները՝ նշելով, որ Իրինայից բաժանվելուց հետո երկար ժամանակ հետևորդներն իրեն վիրավորական մեկնաբանություններ էին գրում՝ մեղադրելով իրենց բաժանման մեջ:

Ըստ Գեւորգի՝ ինքը եւ Իրինան բաժանումից հետո կարողացել են ջերմ հարաբերություններ պահպանել, ավելին՝ հանդես էին եկել զուգերգով: